Տասնամյակներ շարունակ Հայաստանում ոտնձգություն է եղել ժողովրդի իշխանության կամ իշխանություն ձևովարելու օրինական իրավունքի դեմ։ 13 տարի առաջ էլ մարտի 1-ին քաղաքական ուժերը, սահմանադրության, անվտանգության երաշխավորները կրակեցին ժողովրդի ուղղությամբ։ Հիմա էլ մենք տեսնում ենք հստակ արտահայտված գործողություններ՝ խլելու, չեզոքացնելու ժողովրդի իշխանությւոնը, պատմության անիվը ետ շրջելու փորձեր։
Վստահաբար մարտի 1-ին լինելու են նաև քաղաքական այլ ուժեր, որոնք միանալու են հանրահավաքին ու երթին, այսինքն՝ սա ոչ թե Նիկոլ Փաշինյանի, իշխանության, կուսակցության հանրահավաք ու երթ է, այլ բացառապես մարտի 1-ի ոճրագործության տարելիցի հիշատակում ու հստակ կարմի գիծ, որ Հայաստանում ժողովրդին որևէ իշխանություն, որևէ ուժ այլևս երբեք չի գնդակահարելու։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Մարտի մեկին սպանված Գոռ Քլոյանի հայր Սարգիս Քլոյանի հետ: