ՀՅԴ անդամները մտել են կառավարության` շենք

ՀՅԴ անդամները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության 3-րդ մասնաշենքում: Նրանք խմբով մտել են շենքի ներսը եւ մեգաֆոնով ելույթներ են ունենում, վանկարկում են «Առանց Նիկոլ Հայաստան»: Այս մասին հայտնում է news.am-ը։

«Մենք այսօր եկել ենք տեղեկացնելու ձեզ, նախարարությունների հարգելի աշխատակիցներ, հատկապես պետկան աթոռները զավթած նախարարներին, որ այսօր, երբ մեր երկիրը շատ դժվար փուլում է, նախարարները չզբաղվեն վարչական ռեսուրս օգտագործելով, դավաճան Նիկոլի Փաշինյանի հավաքը լցնելու հետ կլապված, այլ զբաղվեն իրենց գործով: Մենք չենք եկել շենքը գրավելու, իշխանական աթոռները զավթելու»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.