Արմեն Սարգսյանը կեղծ փաստաթղթեր է ցույց տվել Նիկոլ Փաշինյանին

Info-Armenia տելեգրամյան ալիքը հայտնում է.

Մեզ հասած տեղեկությունների համաձայն իշխանական պատգամավորներից առնվազն մի քանիսը սկսել են վիճարկել, թե արդյոք ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնած Արմեն Սարգսյանը կարող է և իրավունք ունի շարունակել պաշտոնավարումը:

Պատգամավորների կողմից որպես փաստ մատնանշվում է այն հանգամանքը, որ Արմեն Սարգսյանը մինչ նախագահի պաշտոնը ստանձնելն ունեցել է երկքաղաքացիություն՝ բրիտանական անձնագիր է ունեցել, իսկ Սահմանադրության 124-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով հանրապետության նախագահ կարող է ընտրվել վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը։

Ճիշտ է, 2018 թվականի ապրիլի 27-ին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ հայտնել էր, որ հանդիպել է Արմեն Սարգսյանին, իսկ վերջինս իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին, սակայն բացառված չէ, որ այդ փաստաթղթերը կեղծ են եղել։

Պատգամավորները հավաստիացնում են, որ Արմեն Սարգսյանը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին։

Եվ պարզ է, որ եթե Արմեն Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանին ցույց տված փաստաթղթերը կեղծ լինեն, ու Արմեն Սարգսյանը չկարողանա ապացուցել, որ մինչ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելը վերջին 6 տարում չի եղել մեծ Բրիտանիայի քաղաքացի, ապա րոպե առաջ ոչ միայն պետք է դադարեցնի իր պաշտոնավարումը, այլ նաև պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.