«Օրը խորհրդանշանական է, վաղվա հանրահավաքով նախ պետք է վերահաստատենք մեր հանրության և ժողովրդի հաստատակամությունը` պաշտպանելու քաղաքացիական, ժողովրդական, ժողովրդավարական, սահմանադրական կարգը մեր հանրապետությունում և ժողովրդական իշխանությունը։
Սա կարևոր արձանագրում է, խոսքը ոչ թե այս կառավարության կամ իմ իշխանության պաշտպանության մասին է, այլ ժողովրդի իշխանության։
Ես Հայաստանում որպես այդպիսին իշխանություն չունեմ, իշխանություն ունի ժողովուրդը, որը պատվիրակել է ինձ ինչ-որ ժամանակով․ ինքը կորոշի, թե ինչ ժամանակով»,- ասաց Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ: