«Ես ամեն օր գալու եմ քո դատին, գալու եմ և «թքեմ» քո երեսին...». Մարգարիտ Եսայան

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը գրել է. «Էդ անասունը, իրոք, այդպես էլ դասեր չքաղեց մարտի մեկից: Էլի ուզում ես արյուն թափե՞լ: Ա՛յ արյունարբու, քեզ քի՞չ էին մեր լույս տղերքը, ա՛յ սրիկա: Չհամարձակվես, լսո՞ւմ ես, չհամարձակվես․․։
Ուզում ես ԺՈՂՈՎՐԴԻ դեմ դուրս գա՞լ: Չծպտա՛ս: Դու չկաս, դու դիակ ես:
Իսկ մարտի մեկին գարունը գալու է, գալու է պայծառ, անարյուն․․․։
Բավ է այլևս, սրիկա․․․․
Միայն մեկ քայլ ունեն անելու ոստիկանությունը և ԱԱԾ-ն՝ դրան ձեռնաշղթա հագցնել, երկաթե դիմակ և տանել մի ապահով տեղ, մինչև արդար դատավարություն: Կատարե՛ք այդ քայլը, տղե՛րք, կատարե՛ք հանուն ձեր երեխաների, որ վաղը կարողանաք մեր երկրում ապրել, կատարե՛ք այդ քայլը, մեղք եք, ձեզ մի ոչնչացրեք հանուն էդ ոչինչի․․․
Ես ամեն օր գալու եմ քո դատին, գալու եմ և «թքեմ» քո երեսին․․․
Դատիդ գալու են բոլոր զոհերի հոգիները, գալու են եւ իրենց ներկայությամբ դու ամեն րոպե մեռնելու ես, ամեն րոպե․․Դու միշտ մեռնելու ես․․Ոռնալու ես դժոխքում․․․Դու հանգիստ չես ունենալու այլեւս․․
Մղձավանջը լինելու է քո միակ ուղեկիցը․․․Եղկելի․․․եղկելի․․
Հ․Գ․ Ներիր ինձ Տեր, որ Պահքի էս շրջանում այսքան վատ խոսքեր եմ գրել, ներիր, բայց եւ քո աստվածային զորությամբ ազատիր մեր ժողովրդին էս դավաճանից, ազատիր սատանայից, Տեր․»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.