Արմեն Սարգսյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանից կերտում է դիկտատոր

Հայաստանյան լարված ներքաղաքական իրավիճակը էլ ավելի լարեց նախագահ Արմեն Սարգսյանը, ով չստորագրելով վարչապետ Փաշինյանի՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, առարկություններ ներկայացրեց վարչապետին։

Թերևս ոչ ոքի համար էլ նորություն չէ, որ զինված ուժերը՝ այդ թվում ԳՇ պետը իրավունք չունեն զբաղվել քաղաքականությամբ։

Սակայն օրեր առաջ վարչապետի հրաժարականի պահանջ ներկայացրած ԳՇ պետ  Օնիկ Գասպարյանը հանդես եկավ քաղաքական պահանջներով, ինչին ի պատասխան, վարչապետը ԳՇ պետի հայտարարությունը որակեց որպես ռազմական հեղաշրջման փորձ։

Թվում էր, թե քաղաքական լարված իրավիճակը պետք է թուլացնի նախագահ Արմեն Սարգսյանը, սակայն ժամեր առաջ վերջինս հրաժարվեց ստորագրել  վարչապետի՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, առարկություններ ներկայացրեց վարչապետին, միաժամանակ էլ ավելի լարելով Հայաստանում ներքաղաքական իրավիճակը ու  փորձելով  լեգիտիմացնել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի քաղաքական հայտը։

Եթե վարչապետ Փաշինյանը ԳՇ պետի հայտարարությունը որակում է որպես ռազմական հեղաշրջման փորձ, ապա Արմեն Սարգսյանը փորձում է լեգիտիմացնել այդ հեղաշրջումը։

Փաստացի Արմեն Սարգսյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանից կերտում է դիկտատոր։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.