Էրդողանը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը

Հայաստանում կառավարության փոփոխությամբ պետք է զբաղվի ժողովուրդը, ոչ թե բանակը, Թուրքիան դեմ է հեղաշրջումներին: ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը՝ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ և պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«ԳՇ հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ»,- ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հանրապետության Հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր հանրահավաք, որին հաջորդել էր երթ: Ազատության հրապարակում էլ անցկացվել էր ընդդիմության հանրահավաքը, որից հետո նրանք որոշել էին բարիկադներ տեղադրել ու մնալ Բաղրամյան պողոտայում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.