«Անձնական կապերի միջոցով հետ կբերեմ գերիներին…». Վանեցյան

Հունվարի 11-ին Մոսկվայում եռակողմ հանդիպումից առաջ մենք հանդիպել ենք ԱԳ նախարարի հետ եւ նա հավաստիացրեց, որ առաջին կետորվ նախատեսված է ստորագրել բոլոր գերիների, զոհծավների աճյունների վերադարձը, մինչեւայդ կետը չիրականացվի, մնացած որեւէ այլ կետ չի քննարկվելու: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Դրանից հետո մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրում է մի նոր փաստաթուղթ, որտեղ խոսվում է ապաշրջափակման մասին եւ որեւէ խոսք չկա գերիների վերադարձի մասին»,-ասաց նա:

Հարցին՝ եթե դուք գաք իշխանության, գերիներին վերադարձնելո՞ւ եք, Վանեցյանը պատասխանեց. «Ես հիմա պաշտոնապես խոսք եմ տալիս, որ իմ իշխանության գալու պարագայում գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց: Իսկ գործող իշխանությունը պարտված է, չի կարողանում մեր պահանջները ներկայացնի Ադրբեջանին»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.