aravot.am. Ռուսական «Առաջին ալիքի» եթերում «Ժամանակը ցույց կտա» (Время покажет) հաղորդման շրջանակում քննարկվել է Հայաստանի և ԵՄ-ի միջև մերձեցման համաձայնագիրը: Հաղորդման ընթացքում թեժ քննարկում է ծավալվել լեհ քաղաքագետ Թոմաշ Մացեյչուկի և ներկաների միջև՝ կապված Արցախի հետ: Մացեյչուկը նշել է, որ Արցախը հայկական տարածք է և Ռուսաստանի կողմից երկերեսանիություն է զենք վաճառել միաժամանակ Հայաստանին և Ադրբեջանին:
«Ի դեպ, ինձ չի անհանգստացնում այն փաստը, որ իմ հայտարարություններից հետո չեմ գնա ո՛չ Թուրքիա, ո՛չ Բելառուս, ո՛չ Ադրբեջան: Ի դեպ, Բաքու ուզում եմ գնալ տանկով և քաղաքավարի խնդրել Ալիևին հեռու մնալ հայերից, որոնք վերջին 100 տարում իրենց հարևաններից այնքան չարություն են ստացել, այդ թվում սարսափելի և պարզապես դժոխային ցեղասպանություն»,- այս առնչությամբ ասել է Մացեյչուկը:
Ռուս լրագրող Մաքսիմ Շևչենկոյի և լեհ քաղաքագետ Տոմաշ Մացեյչուկի միջև թեժ քննարկումը՝ առանց խմբագրման.
- Մաքս, ասա՛ խնդրեմ, Հայաստանը ձեր դաշնակի՞ցն է, թե՞ թշնամին:
- Հայերի այն հատվածը, որը Ռուսաստանի դաշնակիցն է, մեր դաշնակիցն է, իսկ հայերի այն հատվածը, որը ձեր դաշնակիցն է, մեր թշնամին է:
- Իսկ Ղարաբաղն ու՞մն է:
- Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է, և Ղարաբաղի ճակատագիրը պետք է որոշվի Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի միջնորդությամբ:
- Իսկ ես՝ որպես լեհ, կասեմ, որ Ղարաբաղը՝ Արցախը, Հայաստան է, հետևաբար Հայաստանը կլինի մեզ հետ: Հայաստանը կլինի մեր դաշնակիցը, ոչ թե ձեր, որովհետև դուք՝ ռուսներդ, զենք եք վաճառում ադրբեջանցիներին: Ադրբեջանցիները սպանում են հայերին: Դա երկերեսանիություն է:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.lragir.am