«Բռնեք այդ մարդու ձեռքը, Փաշինյանը երկիրը տանում է քաղաքացիական պատերազմի…».Նաիրա Զոհրաբյան

Այն, ինչ այսօր կատարվում է ՀՀ-ում, աննախադեպ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Նոյեմբերի 10-ին քաղաքական ինքնասպանություն գործած Նիկոլ Փաշինյան անձը, ով Հայաստանի և Արցախի պարտության սիմվոլն է, Հանրապետության հրապարակում հային հանել է հայի դեմ: Նա երկիրը տանում է քաղաքացիական պատերազմի և բախումների:

Դիմում եմ ոստիկանությանը, ԱԱԾ-ին, իշխանության բոլոր թևերին, բռնե՛ք այդ մարդու ձեռքը, այդ մարդը չի հանգստանալու, մինչև հայի արյուն չթափի»,- նշեց Զոհրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.