«Իսկանդեր»-ի հրթիռների պահպանման ժամկետները…

Սամվել Անթանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Երեկվա Իսկանդեռների որակական պարամետրերի հետ կապված հայտարարությունը մեր ինֆոդաշտում միամիտ թե կանխամտածված տեղափոխվեց հակառուսականության դաշտ՝ մեղադրանքը վերահասցեավորելով Ռուսական կողմին, իբրեւ թե հայտարարվել է, որ իսկանդեռը անպետք զինատեսակ է …

Այնինչ էս հարցում մի հատ հետաքրքիր նյուանս կա, որը որ մարդիկ ակամայից թե դիտավորյալ չեն դիտարկում …
Իսկանդեռ-ի հրթիռների պահպանման ժամկետները …

Ըստ բաց աղբյուրներում առկա ինֆորմացիայի Իսկանդեռի հրթիռի պահպանման ժամկետը 10 տարի է, ընդ որում դաշտային պայմաններում՝ 3 տարի …
Այսինքն եթե մենք Իսկանդեռը իր լրակազմով ստացել ենք 2015 թվականի վերջում ինչպես Սերյան Օհանյանը նշեց այսօր, պետք է քննվի արդյոք հրթիռները

համապատասխան կոնսերվացված վիճակում են պահպանվել, երբ դրանց պիտանելիության ժամկետը 10 տարի է … թե պահպանվել են այնպիսի պայմաններում, որոնք կարելի է համարել «դաշտային» այդ դեպքում դրանց հրթիռների պահպանման ժամկետը ընդամենը 3 տարի է … Ընդ որում կարեւոր է հասկանալ այդ թվում մեր

ունեցած հրթիռների արտադրության ամսաթվերը … քանի որ ըստ էս տվյալների առնվազն 5 տարեկան էին հրթիռները … բայց դե պարզ է որ հենց 2015 թվականի վերջում չէին կարող արտադրվել ու հավանական է որ անգամ 2014 կամ ավելի հին արտադրության էին …

Փոքր նյուանսա թվում է … բայց էլի հարցը գալիսա պրոֆեսիոնալիզմի ու մասնագիտական դաշտ որում ինչպես հայտնի դարձավ վերջին պատերազմում մեր մոտ մեղմ ասած չեն փայլում … թե նախկին թե ներկա քաղաքական ու զինվորական ղեկավարների մի ստվար զանգված …

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.