2018-ի մայիսից մինչև 2020-ի հունիսը զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Արտակ Դավթյանը «Լուրերի» հետ զրույցում անդրադարձել է վարչապետի երեկվա հայտարարությանը՝ պատերազմի օրերին «Իսկանդերը» կիրառելու և դրա ամբողջական չպայթելու վերաբերյալ:
«Կան մի շարք չափորոշիչներ, օրինակ՝ թիրախի խոցման, շարքից դուրս գալու հավանականությունը, խոցման աստիճանը, շեղման աստիճանը: Ես ինչ իմանամ՝ ինչի մասին է եղել խոսքը՝ վարչապետի խոսքի մեջ:
Չեմ կարող մեկնաբանել, քանի որ ես չեմ տիրապետում, թե վարչապետն ինչ նկատի ուներ: Հարցը պետք է ուղղեք կա՛մ իրեն, կա՛մ մասնագետներին: Տեխնիկական փաստաթղթերով իրենք ունեն պարբերաբար ստուգումների կարգ, ռեգլամենտ, որը միշտ կատարվել է, ընդ որում՝ կատարվել է ՀՀ ՌԴ-ից մասնագետներ հրավիրելով»,- հայտարարել է նա: