Ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» ակցիային մասնակից մի խումբ քաղաքացիներ հարձակվեցին «Ազատության» լրագրողի և օպերատոր վրա՝ ոտքերով հարվածներ հասցնելով և հնչեցնելով վիրավորական արտահայտություններ։
«Հայրենիքի փրկության շարժման» այսօրվա բողոքի ակցիան ավարտվեց:
Ակցիայի մասնակիցները վարչապետի հրաժարականի պահանջով Հանրապետության հրապարակից երթով շարժվեցին ոստիկանության, ծաղիկներ խոնարհեցին Արամ Մանուկյանի արձանի մոտ:
Դաշնակցական Իշխան Սաղաթելյանը կոչ արեց ոստիկանապետին պարզաբանել իր աշխատակիցների այսօրվա գործողությունները: Այնուհետև ցուցարարները շարժվեցին դեպի Ազգային անվտանգության ծառայություն:
Երթն ավարտվեց Շառլ Ազնավուրի հրապարակում: ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, ամփոփելով այսօրվա ակցիան, հայտնեց, որ վաղը՝ չորեքշաբթի, բողոքի գործողությունները կշարունակվեն, ժամի և վայրի մասին կհայտարարվի ավելի ուշ, իսկ հինգշաբթի կլինեն ավտոերթեր Երևանում և Հայաստանի մարզերում: