Նոյեմբերի 27-ին Արմեն Ջիգարխանյանը բաժանվել է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից: Սակայն դատարանի վճիռը մեկ ամսից ուժի մեջ կմտնի: Դերասանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովն ասել է, որ իրավապահները չեն պարզել պատճառները, որոնք ամուսիններին դրդել են բաժանվել: Այս մասին գրում է starhit.ru-ն:
«Պուստ գովորյատ» ծրագրի թղթակիցները կապվել են Վիտալինայի հետ: Նա ասել է, որ իրենք կարող էին խուսափել հրապարակային խայտառակությունից: Նրա խոսքով՝ նախկին ամուսինը կարող էր բաժանությունը հանրության սեփականությունը չդարձնել:
«Նա իրեն վարկաբեկեց այդ արարքով և հայտարարությամբ»,- ասել է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան:
Նա նաև ասել է, որ ինքը սպառնալիքներ է ստացել: Նա մեղադրվում է խոշոր գումարի գողության մեջ: Վիտալինայի խոսքով՝ ամեն ինչ կարելի է փաստաթղթերով ստուգել, սակայն անհայտ անձինք նրան խոստացել են կեղծել թղթերը նրան ծուղակը գցելու համար:
Պարֆյոնովը պատմել է մանրամասների մասին, որոնք իրեն հաջողվել է իմանալ սեփական հետաքննության ընթացքում: Նա եզրակացրել է, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան պարբերաբար խաբել է դերասանին:
«Վաղուց նպատակադրված պատրաստվում էր Արմեն Բորիսովիչին առանց գոյության միջոցների թողնելուն: Ես որպես տրամադրությանս տակ փաստթղթեր ունեցող փաստաբան իրավունք ունեի բանկից քաղվածքներ խնդրել: Ես թղթերի հետ եմ աշխատում: 2015 թվից նա միջոցներ է հանել նրա հաշիվներից, որոնք հայտնվել են նրա հաշիվներին»,- ասել է իրավաբանը:- Ակտիվորեն հանել է 2017 թ. օգոստոսից, վերջինը՝ հոկտեմբերի 10-ին՝ այն ընթացքում, երբ նա բուժհաստատությունում էր: Ենթադրում եմ՝ Վիտալինա Վլադիմիրովնան փող շատ է սիրում»:
Եվգենին նաև ասել է, որ ինքը հայց է պատրաստում ենթադրյալ մեքենայության փաստով, քանի որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան չարաշահել է իր վստահությունը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am