Արփինե Հովհաննիսյանը հերթական լկտի սուտն է հնչեցրել հարթակից

Ընդդիմության՝ փետրվարի 22-ի երթի ընթացքում արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ պատերազմից հետո շուրջ 10 հազար մարդ անդամահատվել է. «Դուք ով եք, Ձեզ քիչ ա 5000 հոգուն, որ զոհեցիք, 10 հազար հոգուն, որ անդամահատեցիք, 100 հազարներին, որ տնավեր թողեցիք․․․»։

Արփինե Հովհաննիսյանի այս հայտարարությունը, սակայն, չի համապատասխանում իրականությանը։

Անդամահատված զինծառայողների վերաբերյալ տվյալներ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փոխանցել էր դեռ հունվարի վերջին։ Ըստ Ավինյանի՝ անդամահատման խնդիր ունեցողների թիվը չի գերազանցում 150-ը։

Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների՝ պրոթեզավորման կարիք ունի 120-130 անձ։ Նշենք, որ անդամահատումը կամ ամպուտացիան մարդու մարմնի մասի, օրինակ՝ ձեռքի կամ ոտքի հեռացումն է՝ վիրահատական միջամտությամբ։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.