Ծրագրված բողոքի ակցիա Կառավարության 3-րդ շենքի մոտ.(ՖՈՏՈ)

«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի համակարգող Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել էր, որ այսօր՝ ժամը 11-ին, հավաքվելու են Կառավարական 3-րդ շենքի մոտ: Ոստիկաններն արդեն ամբողջությամբ շրջափակել են «Խաչքարերի պուրակը»:

 

Ըստ Իշխան Սաղաթելյանի երեկվա հայտարության, վարչապետն այսօր Կառավարական 3-րդ շենք է գալու, իսկ իրենց հավաքի նպատակը վարչապետի համար խոչընդոտ ստեղծելն է:

Ոստիկանները Կառավարական 3-րդ շենքի տարածք են թողնում միայն այն լրատվամիջոցներին, որոնք ունեն համապատասխան վկայականներ կամ անձը հաստատող փաստաթղթեր: Այդուհանդերձ, քիչ առաջ վարչապետ Փաշինյանը «Խաչքարերի պուրակով» քայլելով եկավ և մուտք գործեց Կառավարական 3-րդ շենք, մի քանի ցուցարարներ էլ հեռվից տարբեր վանկարկումներ արեցին: Հիմա էլ ոստիկանները ցուցարարներին բերման են ենթարկում:

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.