«Վստրեչի Ապերը» կկալանավորվի. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության բողոքը

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, քրեական հեղինակություն համարվող «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանին կալանավորելու որոշում է կայացվել:

 

Որոշումը կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ:

Վարդանյանը ազատ էր արձակվել հունվարին 75 միլիոն դրամ գրավի դիմաց: Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք էր ներկայացրել, որն էլ բավարարվել է:

Արամ Վարդանյանը մեղադրվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր կեղծելու, շորթման եւ փողերի լվացման համար: Այս գործով նիստը դատարանը քննում է դռնփակության կարգով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.