Նախկինները պարտադրանքով ուզում են մարդկանց բերել հանրահավաքի

MediaNews-ը գրում է. Մեր տեղեկություններով՝ այսօր հրավիրված ընդդիմության հանրահավաքը բազմամարդ կազմակերպելու հարցում մեծ վարչական և տնտեսական լծակներ են գործադրվում:

 

Մասնավորապես՝ նախկին իշխանության հետ ասոցացվող որոշ գործարարներ իրենց աշխատակիցներին պարտադրում են ոչ միայն իրենց, այլ նաև ընտանիքի անդամների ներկայությունը: Ընդ որում՝ այդ մարդկանց քաղաքական նախապատվությունները հաշվի չեն առնվում:

Նախկինները  լծվել են իրենց հին գործին։ Անընդհատ տեղեկություններ են շրջանառվում, որ նրանց պատկանող տարբեր ընկերություններում ՝ Զանգեզուրի կոմբինատ, Ձերժավա և այլն, աշխատողներին ստիպում են մասնակցել այսօրվա հավաքին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.