Ինչի շուրջ են վիճել Պուտինն ու Ժիրինովսկին

Lragir.am-ը գրում է. Բյուզանդական կայսրությունը ի սկզբանե թուլացել էր Արևմուտքից եկած խաչակիրների արշավանքից, իսկ հետո արդեն Կոստանդնուպոլիսը գրավվեց օսմանյան բանակի կողմից։ Այս մասին Վլադիմիր Պուտինը հիշեցրել է Վլադիմիր Ժիրինովսկուն խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Ժիրինովսկին իր ելույթի ժամանակ խոսել է  արտաքին միջամտության թեմայի մասին։ Նա պատմել է, թե ինչպես է Ռուսաստանը 988 թվականին ընդունել քրիստոնեության բյուզանդական  ուղղությունը։

«Առաջին հերթին, այն ժամանակ եկեղեցիները միասնական էին, մենք չգիտեինք, որ կլինի պառակտում։ Երկրորդը, քրիստոնեական աշխարհի ուղղափառ մասը ամենահարուստն էր։ Բարբարոսները արևելքից եկան, գրավեցին և ամեն ինչ փլուզվեց», – պատմել է Ժիրինովսկին։

Բացի այդ, Ժիրինովսկին Ռուսաստանին անվանեց «որբ քրիստոնյա աշխարհում»։ «Մենք ոչ կաթոլիկ ենք, ոչ բողոքական», – նշել է նա։ Նրա կարծիքով Լեհաստանը գտնվում է ավելի շահավետ իրավիճակում, քանի որ կազմում է արևմտյան քրիստոնեական աշխարհի մի մասը։ Իսկ Ռուսաստանը խորթ է այդ աշխարհի համար, ասել է Ժիրինովսկին։ Նրա խոսքերով, սա է պատճառը, Ռուսաստանի բնակիչները օտար են Արևմուտքի համար։

«Արևելքից եկած բարբարոսներից առաջ եկել էին խաչակիրները Արևմուտքից և թուլացրել այս ուղղափառ կայսրությունը։ Այնուհետև հասցվել են վերջին հարվածները, և այն գրավվել է», – հիշեցրել է Պուտինը։

Ռուսաստանի մկրտությունը տեղի է ունեցել 988 թվականին իշխան Վլադիմիրի օրոք։ Նա ընդունեց քրիստոնեություն, դաշինք կնքեց Բյուզանդիայի հետ և ամուսնացավ կայսեր քրոջ՝ Աննայի հետ։ Քրիստոնեական եկեղեցու բաժանումը հռոմեակաթոլիկականի և ուղղափառի տեղի ունեցավ 1054 թվականին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.