Այսօր Գյումրի կատարած այցի ժամանակ քաղաքացիներից մեկը՝ գումրեցի մի կին մոտեցել է վարչապետ Փաշինյանին և ասել է,- «Ես քո թիկունքին կանգնած եմ»:
Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ռազմավարական խնդիրները քննարկելու նպատակով:
Մարզպետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխմարզպետները և պաշտոնատար այլ անձինք:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Գյումրիի տնակների հետ կապված խնդրի լուծմանը, պատերազմի հետևանքով Շիրակի մարզ տեղափոխված արցախցիների կարիքների ապահովմանը վերաբերող հարցեր: