Հիմա մի թիվ կասեմ, զգույշ աթոռին նստեք… Սերժը Alibaba-ից էր ԱԹՍ պատվիրելու՞

Տարոն Չախոյանն իր ֆեսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին։  Գրառման մեջ մասնավորապե ասվում է:

Հիմա մի թիվ կասեմ, զգույշ աթոռին նստեք:

Սերժն ասում է, որ 2018-2024 թվականներին նախատեսված էր 1.3մլրդ դոլարով սպառազինության ձեռքբերում, որից միայն 500մլն դոարը նախատեսված էր ավիացիայի, ՀՕՊ-ի և ԱԹՍ-ների ձեռք բերման համար:

500մլն դոլարով նախատեսել էր ավիացիա, ՀՕՊ, ու 2500 ԱԹՍ ձեռք բերել։
Եթե անգամ էդ գումարով ՀՕՊ ու ավիացիա ձեռք չբերեր, ապա յուրաքանչյուր ԱԹՍ-ի վրա ծախսելու էր 500.000.000/2500=200.000 դոլար:

Լուրջ է ասու՞մ, նախատեսել էր 200.000 դոլարով լուրջ ԱԹՍ գնե՞լ, Alibaba-ից էր պատվիրելու՞։

Հիշեցնեմ, որ օրինակ թուրքական Բայրաքթարն արժե մոտ 5մլն դոլար, Harop հարվածային ԱԹՍ-ը՝ մոտ 4 միլիոն դոլար, Hermes 900 մեկ ԱԹՍ-ի արժեքը հասնում է մինչև $30 մլն-ի։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.