«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր այցելել է Ազատության հրապարակ՝ հանդիպելու քաղաքացիների հետ և քննարկելու Շարժման գործունեության հետ կապված հարցեր:
Ավելի վաղ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր. «Ազատության հրապարակը դարձնում ենք մեր շտաբը: Ես ինքս ամեն օր գոնե երկու ժամ (5-7-ը) կլինեմ այստեղ, իմ գործընկերները կլինեն այստեղ: Այստեղ նույն գաղափարը, նույն սիրտն ունեցող մարդիկ իրար պետք է հանդիպեն, իրար ուժ տան ու միասին գործ անեն»:
Վազգեն Մանուկյանն ասաց. «Երկու հարցի պատասխանը՝ այո: Մենք արժանի ենք իշխանություն ունենալու, բայց իշխանությունը արժանի չէ այսպիսի ժողովուրդ ունենալու: Մենք արժանի ենք լինել անկախ և ազատ: Այն, որ մարդկանց մի զգալի մասը չի գալիս. բայց ինչո՞ւ պիտի մարդկանց մի զգալի մասը գա: Նայեք՝ Ղարաբաղյան շարժումը 88 թվին՝ մենք ասում էինք՝ համաժողովրդական շարժում, Ձեր կարծիքով՝ ո՞ր մասն էր գալիս հրապարակ. հրապարակ գալիս էր 30-40 50 հազար մարդ, ավել մարդ չէր գալիս: Եթե ժողովրդից հարցում անեինք, կարող է մեծ մասն անտարբեր լիներ ղարաբաղյան շարժմանը:
Լրագրողի հարցին, թե եթե ՀՀ իշխանությունն այնուամենայնիվ գնա արտահերթ ընտրության ճանապարհով, Դուք մասնակցելո՞ւ եք, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն պատասխանեց. «Բացառվում է»: