«Էլի մենք կապացուցենք, որ կկարողանանք հետ բերել մեր հողերը․..». Սասուն Միքայելյան

Փետրվարի 12-ին ՀՀ ԵԿՄ վարչություն էր այցելել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Այս մասին տեղեկանում ենք Երկրապահ կամավորականների միության վարչությունից։

Վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ու քաղաքապետ Հայկ Մարությանը մատուռում մոմ վառեցին եւ աղոթեցին հանուն հայրենիքի նահատակված հերոսների անմահ հիշատակի համար:

Քաղաքապետը վարչության նախագահի ուղեկցությամբ շրջայց կատարեց վարչությունում, ծանոթացավ ԵԿՄ-ի թանգարանին, գրադարանին եւ պատմական արխիվին։

Հանդիպման պաշտոնական մասում քննարկվեցին երկու կառույցների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

«Սա մի կառույց է, որի հիմքը դրել է սպարապետ Վազգեն Սարգսյանը։ Նա Արցախյան առաջին ազատամարտում մեծ դերակատարություն է ունեցել, թողել է իր ձեռագիրը մեր հայոց պատմության մեջ։ Մենք կարողացել ենք 8000 քառակուսի կիլոմետր հող ազատագրել, երբեք չենք հուսահատվել։ Էլի մենք կապացուցենք, որ կկարողանանք հետ բերել այն հողերը։ Հետին պլան է մղվում մեր նախկին հաղթանակը, որը ես շատ սխալ եմ համարում»,- իր խոսքով նշեց Սասուն Միքայելյանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.