«Ինձ համար ողբերգություն է, որ Արցախը հանձնած իշխանությունները դեռ չեն հեռացել: Այսօր ստեղծված իրավիճակն ինձ համար անհասկանալի է: Հեղափոխությունն արեցին ֆեյսբուքով, իսկ հիմա նորից փորձում են ֆեյսբուքով շարունակել իրենց պայքարը»: Այս մասին այսօր ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը:
«Ամեն օր մի քիչ Հայաստան ենք կորցնում: Արցախը կորցրինք արդեն: Ուզում եմ հարց տալ: Ձեզ դու՞ր է գալիս այդ վիճակը, երբ միշտ գլուխներս բարձր ենք ապրել ու հաղթանակած ապրել, հիմա ձեզ դու՞ր է գալիս այս ամենն, ինչ կատարվում է: Նայում եմ այդ արարածներին, ու ասում՝ ինչ կապ ունեմ ես նրանց հետ՝ որ խարխլում են Հայ եկեղեցու արմատները, ծախում են երկիրը: Պետք է Հուդա լինես, որ 30 արծաթով ծախես հայրենիքդ: Այսօր բոլորն անխտիր, որ սատարում են Փաշինյանին մեղավոր են: Մեղավոր են, որ Արցախ կորցրինք»,- ասաց Շուշան Պետրոսյանը Նրա խոսքով՝ «այդ տղան (Նիկոլ Փաշինյանը) մեղք բարձրաձայնելով եկավ, ասում էր՝ մենք հպարտ ենք: Հպարտ լինելը մեղք է, նա մեղքով եկավ իշխանության: Հպարտը ո՞րն է»:
«Ես միշտ էլ սպիտակ ագռավ եմ եղել արվեստի ոլորտում: Եթե լավ բան են արել, ես բարձրաձայնել եմ այդ մասին, երբեք կեղծ գովասանքներ չեմ տվել: Ու հիմա շատ լավ հիշում եմ Հայկ Մարությանի այն խոսքերը, թե ինչիս էր պետք քաղաքականությունը: Բայց, ես միշտ ծառայել եմ իմ երկրին և ծառայում եմ, իսկ նրա ծառայությունը դեռ չեմ տեսնում: Ինձ համար զավեշտ էր, որ մեր ընկեր Հայկոն, ում սքեթչերը ես ամեն օր նայում եմ, հրապարակայնորեն կարողացավ ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների: Ես նրան ինտելեկտուալ, կրթված մարդ եմ համարում, բայց չեմ հասկանում, ինչպես նա դա արեց»,- ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավորը:
Նրա խոսքով քչերն էին սատարում, միայն հատուկենտ մադրիկ, որ համարձակ էին իրենց կարծիքն արտահայտելու համար, մինչդեռ շատ արվեստագետներ լռեցին:«Մարդիկ, որոնց թվում էր, թե ճանաչում էի, այլ մարդ դուրս եկան: Ում ես ձեռք էի մեկնել, հրապարակայնորեն սկսեց մեղադրել ինձ և սատարել այդ «թավշյա խեղափոխությունը»: Եվ հիմա ինձ համար ծիծաղելի է, որ այժմ այդ նույն մարդիկ դուրս են եկել հրապարակ»,- ասաց Շուշան Պետրոսյանը:Նա նշեց, որ շատ հարցեր ունի բանակի հրամանատարական կազմին, որոնցից շատերն իր ընկերներն են, ինչպես են հանդուրժել իշխանությունների հրամանները, երբ նրանք սխալվել են:
«Ո՞նց եք հանդուրժում, ոնց եք կարողանում կատարել այդ ստահակի հրամանները: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանին կարողանում էիք խաբել, ինչպես կարողացաք պարտվել այս դեպքում»,- իր խոսքն ամփոփեց Շուշան Պետրոսյանը:Նա կոչ արեց փետրվարի 20-ին դուրս գալ հրապարակ, դուրս գալ տաքուկ անկյուններից, դուրս գալ հրապարակ՝ երկիրը փրկելու համար: