Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը այսօր հայտարարեց, թե դուրս է գալիս խմբակցությունից եւ իր գործունեությունը շարունակելու է որպես անկախ պատգամավոր: Ի վերջո, ինչու պատգամավորը նման որոշում կայացրեց, և արդյոք իր քայլը համաձայնեցրած է եղել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել Գևորգ Պետրոսյանին:
Հիշեցնենք, ավելի վաղ գրել էինք, որ երբ լուրեր տարածվեցին, որ Գագիկ Ծառուկյանը մտադիր է նոր ցուցակով մասնակցել հաջորդ ընտրություններին, որտեղ չի լինի հին գվարդիան՝ ԲՀԿ-ի կարկառուններ Նաիրա Զոհրաբյանը, Գեւորգ Պետրոսյանը, Միքայել Մելքումյանը, դրանից հետո սկսեցին համառ լուրեր շրջանառվել, որ նշված երեք պատգամավորները հնարավոր է լքեն ԲՀԿ խմբակցությունը։
Ծառուկյանի հավատավոր զինակիցները նեղվել են իրենց նկատմամբ նման «անարդար» վերաբերմունքից։
Մանրամասները՝ տեսանյութում