Պատերազմում ոտքերը կորցրած զինվորը նշանադրվել է

Ադրբեջանի դեմ մղած վերջին պատերազմի մասնակից, ոտքը կորցրած Արման Բեգյանը նշանվել է։ Նշանադրությունը տեղի է ունեցել փետրվարի 14-ին՝ Սիրո տոնին։

Զույգը ծանոթացել էր հիվանդանոցում․ Մաշ Թորոսյանը հիվանդանոցում խնամելիս է եղել պատերազմի մասնակից իր վիրավոր եղբորը, որի ոտքերը եւս անդամահատվել են։

Հարեւան հիվանդասենյակում էլ բուժվում էր Արման Բեգյանը, որն էլ ծանր վիրավորում ստանալու հետեւանքով կորցրել է ձախ ոտքը:

Արմանն ու Մաշը հենց այդտեղ էլ ծանոթացել են, սիրահարվել ու երեկ՝ փետրվարի 14-ին, արդեն նշանադրվել։

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.