Երկու օր առաջ Սյունիքի մարզի Ագարակ գյուղի ուղղությամբ կրակոցներ են հնչել։ Հիմա իրավիճակը կայուն է, կրակոցներ չկան։ Այս մասին 24News-ին հայտնել է Ագարակ համայնքի ղեկավար Հայկ Սահակյանը։
«Չգիտենք՝ խի են կրակել։ Ես կառավարությանը չեմ դիմել։ Գյուղացիները նորմալ վիճակում են, խուճապի մատնված չեն։ Ի՞նչ անեն, որ կրակում են, խուճապի մատնվեն ի՞նչ ա փոխվելու»,-ասել է համայնքի ղեկավարը
Նրա խոսքով, գյուղի բնակիչներն ուզում են, որ սահմանապահ զորքերն իրենց տեղում կանգնած լինեն, գյուղն անվտանգ լինի։