Դոնեցկում ահաբեկչություն է տեղի ունեցել․ պայթեցրել են ոստիկանության գումարտակներից մեկի հրամանատարի մեքենան

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Պետական ​​անվտանգության նախարարությունը հայտնել է, որ Ժողովրդական ոստիկանության գումարտակներից մեկի հրամանատարի մեքենայի պայթյունի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել «ահաբեկչություն» հոդվածով։

Ավելի վաղ Դոնեցկի Ժողովրդական ոստիկանությունից հայտնել էին, որ Գորլովկայում դեպարտամենտի բաժիններից մեկի հրամանատարի նկատմամբ հարձակում է կատարվել: Նրա մեքենայում պայթուցիկ սարք է գործի դրվել, նա բեկորային բազմաթիվ վնասվածքներ է ստացել ոտքերին: Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է հանրապետության իրավապահ մարմինների աղբյուրը, մեքենայում է եղել նաև գումարտակի հրամանատարի դուստրը:

«Տուժած զինծառայողը հոսպիտալացվել է միջին ծանրության վիրավորումով: Հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 229-րդ հոդվածի հատկանիշներով. կատարվում են քննչական գործողություններ»,-ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Վարչությունը պարզաբանել է, որ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել մեքենայի ներքևի մասում:

Զինվորականը ոտքի բազմաթիվ բեկորային վնասվածքներ է ստացել։ Մեքենայում նրա հետ եղել է դուստրը, այժմ երկուսն էլ գտնվում են հիվանդանոցում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.