Ռուսաստանի Առաջին ալիքի «Վրեմյա պոկաժետ» ծրագրում Բրյուսելում նոյեմբերի 24-ին ստորագրված ԵՄ հետ ՀՀ համաձայնագիրը քննարկման թեժ թեմա է դարձել:
Հաղորդման հեղինակները համաձայնագրի ստորագրումը դիտարկել են որպես ՌԴ դեմ ուղղված գործընկերություն: Ռուս լրագրող, հեռուստահաղորդավար Մաքսիմ Շևչենկոն, օրինակ, լեհ լրագրող Տոմաշ Մացեյչուկի հարցին պատասխանելով, հայերին անվանել է «Ռուսաստանի թշնամիներ», իսկ Ղարաբաղը՝ «ադրբեջանական տարածք»:
Լեհ լրագրողն իր հերթին ասել է, որ Ղարաբաղը հայկական է համարում և մեղադրել է ՌԴ-ին Ադրբեջանին զենք ծախելու մեջ, որն օգտագործվում է Հայաստանի դեմ և որով սպանում են հայերին:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.lragir.am