«Զինվեք, հայե՛ր. սրանք դեռ ձնծաղիկներն են, պատմությունը կրկնվում է». Կարեն Հովհաննիսյան

Սրանք դեռ ձնծաղիկներն են, պատմությունը կրկնվում է». Կարեն Հովհաննիսյան

 

«Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչվոր գողերը գողացել են մեր ոչխարները։ Սրանք դեռ ձնծաղիկներն են, պատմությունը կրկնվում է։ Ինչպես նախկինում էին հարձակվում միայնակ հովիվների վրա և գողանում ոչխարները, հիմա էլ նույնն է լինելու, քանի դեռ իրենց հեռու չենք քշել և վերականգնել անվտանգության գոտին։ Զինվեք, հայե՛ր, ոչ մեկի մի նայեք։

Ձեզ թշնամու դեմ անտեր են թողնելու և ասելու են, որ նորմալ ա, երբ սահմանապահ բնակավայրերի բնակիչներն ու համայնքապետերն են բանակցում թշնամու հետ։ Մեր միակ վստահելի բանակցողը զենքն է․․․ Զինվեք, հայե՛ր․․․»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.