Համացանցում հայտնվել է բացառիկ գաղտնալսում Նավասարդ Կճոյանի և Աշոտ Սուքիասյանի խոսակցությունից։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը բարձրաստիճան հոգևորականին մեղադրանք է առաջադրել 2020 թվականի ապրիլի 13-ին: Պաշտպանի փոխանցմամբ՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով խարդախության և փողերի լվացման մեջ։
Մեղադրանքը կապված է տարիներ առաջ մեծ աղմուկ բարձրացրած Կիպրոսի օֆշորային սկանդալի հետ, որի կիզակետում էին հայտնվել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Շուրջ երեք տարի առաջ տվյալ գործով 16 տարվա ազատազրկման դատապարտվեց Աշոտ Սուքիասյանը, ով քավոր-սանիկական հարաբերություններ մեջ է եղել արքեպիսկոպոսի հետ։
Նավասարդ Կճոյանի և Աշոտ Սուքիասյանի խոսակցության գաղտնալսումը՝ ստորև։