Ըստ ԱԻՆ-ի մասնագետի՝ Երևանը սեյսմիկ երկրորդ գոտում է, ամենավտ անգավորը երրորդն է:
Մասնագիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երևանում խորհրդային տարիներին կառուցված ինըհարկանի կարկասային շենքերը կազմում են ամբողջ բնակֆոնդի մոտ տասնհինգ տոկոսը,ինը բալլ ու ավելի ուժգնությամբ երկրաշա րժի դեպքում դրանք ամբողջովին կփլու զվեն։ Իսկ եթե ընդհանրապես Երևանում ինը բալլ և դրանից ավելի ինտենսիվությամբ երկրաշարժ գրանցվի, զո հերի թիվը կհասնի երեք հարյուր հազարի:«Թեև, անգամ 5- 6 բալլի դեպքում Երևանում փլուզումներ չեն կարող առաջանալ, իսկ 7 բալլի դեպքում կարող են թափվել այդ խարխուլ կոնստրուկտիվ տարրերը, 8 բալլի դեպքում կլինեն բավականին շատ փլու զումներ: 9 բալլի դեպքում կլինի համատարած փլուզումներ, ու շատ դաժան պատկեր կունենանք։
Եթե Երևանում ունենանք Սպիտակի նման ավ երիչ երկրաշարժ, ապա մոտ 300 հազար զո հ կունենանք»,- ասում է ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետի տեղակալ Գուրգեն Նամալյան: Կցակառույցներով շենքերն իրենց լրացուցիչ պատշգամբներով,ռիսկի տակ են դնում ամբողջ շենքը:
Նորակառույցներն, ըստ ԱԻՆ մասնագետի, եթե համապատասխանում են սեյսմակայունության ու համապատասխան բոլոր նորմերին, ապա ավելի ապահով են․ — «Նոր կառուցվող շենքերը անհամեմատ մեծ ուժերի պետք է դիմանան՝ մոտ 3-4 անգամ» P.S. Օրեր առաջ արված ռեպորտաժի լինքը ներքևում է՝