Թբիլիսիում կրկին հրդեհ է բռնկվել քաղաքի կենտրոնում գտնվող «Էլիավա» շինարարական շուկայում։ Այսօր երեկոյան այստեղ շինարարական ապրանքներով և ներկանյութերով պահեստ է բռնկվել, կրակի դեմ պայքարում է 10-ից ավելի հրշեջ մեքենա:
«Ագլաձեի և Գուդաուտայի փողոցների խաչմերուկում հրդեհ է բռնկվել պահեստային շենքում։ Տուժածների մասին տեղեկություն դեռ չկա։ Դեպքի վայրում մոբիլիզացվել է հրշեջ-փրկարարների 14 անձնակազմ: Հրդեհի մակերեսը դեռ հայտնի չէ»,-հայտարարել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, փոխանցում է «Sputnik Գրուզիան»։
Տեղում շատ ուժեղ ծուխ է, որը երևում է քաղաքի տարբեր կետերից։ Շենքի շրջակայքը փակ է հրշեջների կողմից, զոհերի և տուժածների մասին տվյալներ դեռևս չկան, հավելել են ԱԻՆ-ում: