«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « Հայաստանում վերջին ամսիներին սկիզբ առած գնաճը «նոր հորիզոններ է նվաճում». մինչ հասարակությունը քննարկում է կարագի, ձվի, բենզինի շուկայում թանկացումները, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հսկայական գնաճ է արձանագրել սառեցված մսի եւ ձկնամթերքի շուկայում: Խոզի սառեցված միսը հունվար-հոկտեմբեր ամիսներին թանկացել է
41.6 տոկոսով, ընդ որում, միայն հոկտեմբերին գնաճը կազմել է 3.4 տոկոս: Ոչ միայն թարմ, այլեւ սառեցված ձկնամթերքն էլ այս ընթացքում թանկացել է 27.8 տոկոսով, ծովամթերքը՝ 24.7 տոկոսով: Նկատենք, որ այս թանկացումները հիմնականում հետեւանք են ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի, քանի որ մի շարք ապրանքատեսակների դեպքում ՀՀ-ի համար սահմանված արտոնությունների ժամկետը սպառվել է, եւ արդեն սկսել են կիրառվել ԵԱՏՄ-ում ընդունված ընդհանուր դրույքաչափերը»:
Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ politik.am