ԵԿՄ վարչությունում այսօր քննարկվել է ՀՀ գրող, դրամատուրգ, «Գարեգին Նժդեհ» ջոկատի հիմնադիր ղեկավար Հովհաննես Ներզեթյանի ծրագիրը:
Քննարկմանը մասնակցել են ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ԵԿՄ անդամները, ՊՆ ներկայացուցիչը, Հանրային խորհրդի ուժային կառույցների հանձնաժողովի նախագահը, ՀԽ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահը: Խոսելով պատերազմից, ընթացքից ու ելքից, Սասուն Միքայելյանն ընդգծել է. հայ զինվորը կանգնեց ժամանակակից տեխնիկայի դեմ:
«Եթե հետագայում վերլուծեն էս պատերազմը, կասեն կամ էս ժողովրդի պսիխալոգիան է խախտված, կամ կասեն սրանք էս ինչ ազգ են, որ կարեցան դա անել: Հայ զինվորը կանգնեց էսօրվա ժամանակակից տեխնիկայի դեմ:
Էսի պարտություն չէր, մեզի պետք չի չգիտեմ ինչեր կարդալ, պետք է մեր հայրենիքը պահենք, պահպանենք, մեր հողին կառչած մնալ: Էդ ա ամենամեծ դասախոսությունն ու գիտությունն աշխարհում»,-ասել է Միքայելյանը: