Սերժ Սարգսյանի քավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ երիտթևի ղեկավարի` պսակադրությունը

Երեկ տեղի է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանի պսակադրության արարողությունը:

168.am-ին  հայտնի դարձավ, որ հարսանյաց արարողության կնքահայրը եղել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես Հայկ Մամիջանյանն ինքը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում, հարսանյաց խնջույք տեղի չի ունեցել. նորապսակներն ու քավորը սահմանափակվել են եկեղեցական արարողությամբ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.