«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ոչ միայն ստուգումներ են Ծառուկյանի «Մուլտի գրուպ» ձեռնարկություններում, այլև տևական ժամանակ է (երբ Կարեն Կարապետյանը հրապարակավ բողոքեց «Հյուսիս-Հարավի» աշխատանքների որակից և տեմպերից), ինչ «Հյուսիս-Հարավ» շինարարությունն սպասարկող, Ծառուկյանի ընկերություններին պատկանող շինտեխնիկան «հեռացվել», տեխնիկայի «իրավունքը» տրվել է այլ ընկերության:
Պատճառը, ասում են, գրունտային աշխատանքներով է պայմանավորված՝ որոշ տեղեկություններով հումքը բերվել է սարերից` առանց համապատասխան թույլտվության և փաստաթղթերի:
Անգամ «տեսակետ» կա, որ սարեր փորելը ոչ միայն էկոլոգիական, այլև հանքա-հումքային «պահ» է ունեցել. որոշ սարերում օգտակար հանածոներ են եղել, սակայն նրանց հողն օգտագործվել է ընդամենը գրունտի համար»:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am