Ռուսական Հակաօդային պաշտպանության համակարգերը հաջողությամբ հետ են մղել Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայի վրա իրականացված հարձակումը։ Արձակված արկերից ոչ մեկը չի հասել ավիաբազայի տարածք։ Այս մասին հաղորդում է Звезда հեռուստաընկերությունը։
Հարվածները հասցվել են Իդլիբի դեէսկալացման գոտուց, որը գտնվում է զինյալների վերահսկողության տակ։ Հենց այնտեղ գտնվող Սերակիբ քաղաք շուտով կուղարկվի ռուս-թուրքական հերթական պարեկային ծառայությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը, Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերի անձնակազմերը համատեղ մարզումներ են անցկացրել Իդլիբում, որոնց ընթացքում մշակել են զինյալների հարձակումը հետ մղելու, վիրավորներին տարհանելու կարգը։
Իդլիբը Սիրիայում միակ վայրն է, որտեղ մինչև օրս պարբերաբար խախտվում է հրադադարի ռեժիմը։
2019 թվականի հոկտեմերին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հուշագիր էին ստորագրել Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակի կարգավորման հարցում համատեղ գործողություններ ձեռնարկելու մասին։