Սերժ Սարգսյանը՝ Հայրենիքի փրկության շարժման վրանում

ՀՀ 3-րդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Հանրապետության հրապարակում գտնվող Հայրենիքի փրկության շարժման վրան:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ:

168.am-ին հաջողվեց ճշտել, որ այսօր Հանրապետության հրապարակում տեղադրված վրանում Հայաստանի հանրապետական կուսակցության հերթափոխի օրն էր, և ՀՀԿ առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել էր այցելել վրանում հերթապահություն իրականացնող հանրապետականներին, շփվել թե իր կուսակիցների և թե վրանում գտնվում շարքային քաղաքացիների հետ։

Քիչ առաջ 168.am-ի տեղեկություններով` Նախագահը լքել է վրանը։ Հանդիպման մասին այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.