«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իրեն համարում է ամենաշատ զրպարտված քաղաքական գործիչներից մեկը։ ԱԺ-ում նա հայտարարեց, որ զրպարտում են նաև իր քաղաքական թիմի անդամներին։
«Հիմա այս նախագծով թերթերին դատի են տալու, իսկ ֆեյքերի ֆաբրիկաները կշարունակեն աշխատել։ Ինձ թվում է՝ ավելի լավ է ջենտլմենական պայմանավորվածությամբ այս հարցը լուծել։ Օրինակ, գործող իշխանությունը խոստանա, որ իր ֆեյքերի ֆաբրիկան անջատում է, իսկ նախկին իշխանություններն էլ՝ իրենցը։ Ես էլ կարող եմ այս հարցով միջնորդ հանդիսանալ»,- առաջարկեց պատգամավորը։Ըստ Էդմոն Մարուքյանի՝ նրանք, ովքեր զրպարտել են, այսօր խոսում են զրպարտության պայքարից։ Նրա համոզմամբ՝ այս օրենքի նախագծով ոչինչ չի փոխվելու, ֆեյքերը շարունակելու են գործել, միայն թղթաբանությունն է ավելանալու։Պատգամավորը խորհուրդ է տալիս իշխանություններին իրենց տրամադրության տակ գտնվող ֆեյքերին չօգտագործել։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի ներկայացրած՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել զրպարտության և վիրավորանքի համար տուգանքների չափը:
Մանրամասները՝ տեսանյութում