Բաքվից Հայաստան է վերադարձել 5 գերի

Էրեբունի օդանավակայանում այս պահին տասնյակ քաղաքացիներ են հավաքվել․ հայ ռուսական բանակցությունների արդյունքում հայրենադարձվել է եւս հինգ ռազմագերի։ Հարազատները սպասում են ինքնաթիռի ժամանմանը։

Հիշեցնենք, որ հունվարի 28ին ևս 5 գերի վերադարձել էին Հայաստան, իսկ մինչ այդ առաջին խմբով հայրենիք էին վերադարձել 44 ռազմագերիներ։

Նշենք, որ պաշտոնապես դեռ չի հաղորդվել գերիների անունները։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.