Դատարանը թույլատրել է Ռոբերտ Քոչարյանին իրեն պատկանող գույքի նկատմամբ ցանկացած պայմանագրեր կնքել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը թույլատրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կնքել իրեն պատկանող կալանադրված գույքի նկատմամբ ցանկացած պայմանագրեր, որոնք չեն կարող հանգեցնել գույքի օտարմանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական թիմը:

Դիմումը ներկայացնելիս պաշտպան Խուդոյանը նշել է, որ խոսքը գնում է կոմունալ ծառայությունների և գույքի անհատույց օգտագործման հանձնելու վերաբերյալ պայմանագրերին։ Խուդոյանն ընդգծել է, որ նշված տեսակի գործարքներով անշարժ գույքի օտարումը ռիսկի տակ չի դրվում։

Մեղադրող կողմը չի առարկել՝ նշելով, որ եթե խոսքը վերաբերում է պետության կողմից Ռոբերտ Քոչարյանին տրամադրված տանը և հարակից տարածքին, ապա դրա հետ կապված առարկություն չկա:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.