Եվրոպայի երկինքը նարնջագույն է դարձել

Այս հանգստյան օրերին եվրոպական քաղաքների երկինքը վերածվել է նարնջագույնի, ցիկլոնը Սահարա անապատից ավազ է բերել: Տեսանյութը հրապարակել է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպություն WMO-ն: Բնական երեւույթի արդյունքում երկինքը, տներն ու ձյունը ձեռք են բերել նարնջագույն երանգ:

 

Ցիկլոնը ավազի ամպը բերել է Ֆրանսիա, որը հետագայում սկսել է շարժվել դեպի արևելք` Իտալիայի և Մալթայի միջով դեպի Բալկաններ և Հունաստան:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.