Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ Պարսից ծոցի անվանման պատճառով

Իրանական իշխանությունները ՌԴ ԱԳՆ-ին բողոքի նոտա են հղել Պարսից ծոցի անվանման պատճառով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, փոխանցում է IRNA գործակալությունը։
Բողոքի նոտան հղվել է Մոսկվայում Իրանի դեսպանատան միջոցով։

 

Նշվում է, որ բողոքի պատճառ է դարձել ՌԴ ԱԳՆ-ի Twitter-ի արաբալեզու էջում արված հրապարակումը, որտեղ Պարսից ծոցն անվանվել է Արաբական ծոց։

Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ Մերձավոր Արևելքում ծոցի անվան առնչությամբ հստակ համաձայնություն չկա․ արաբական երկրներն այն անվանում են Արաբական, իսկ Իրանը՝ Պարսից։

Հրապարակումը վերաբերում էր Մերձավոր Արևելքի և աֆրիկյան երկրների հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովի և Իրաքի դեսպան Աբդերահման Հուսեյնիի հանդիպմանը։ Կողմերը քննարկել են տարածաշրջաային օրակարգի առանցքային հարցերը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.