Սառցադաշտի փլուզման հետևանքով մահացել է 7, անհետ կորել՝ շուրջ 170 մարդ

Հնդկաստանի Ուտարակհանդ նահանգում սառցադաշտի փլուզման հետևանքով յոթ մարդ է զոհվել և շուրջ 170-ը համարվում են անհետ կորած, հայտնել է աղետների կառավարման պետական կենտրոնը: «Յոթ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել և շուրջ 170-ը ՝ անհետ կորել Ուտարակհանդում տեղի ունեցած ջրհեղեղից հետո», – ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ: 

Հնդկաստանի ՆԳՆ-ի տվյալներով ՝ փլուզված սառցադաշտը հանգեցրել է Ռիշիգանգա գետի ջրի մակարդակի բարձրացմանը, որը քշել է 13,2 ՄՎտ հզորությամբ Ռիշիգանգի հիդրոէլեկտրակայանը:

Ջրհեղեղի պատճառով Ուտարակհանդի իշխանությունները տարհանել են գետերի բնակիչներին, որոնք գտնվում են հիդրոէլեկտրակայանից ցածր գետի ափերին, իսկ Շրինագար, Ռիշիկեշ և Հարիդվար քաղաքներում ջրի արտակարգ արտահոսք են իրականացրել հետագա վնասները թույլ չտալու համար:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.