Փետրվարի 11-ին կիրականացվի ուղիղ չվերթ Երևան-ՈՒֆա-Երևան ուղղությամբ

«Արմենիա» ավիաընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին կիրականացնի ուղիղ չվերթ Երևան-ՈՒֆա-Երևան ուղղությամբ։

 

«Ավիատոմսերը ներառում են 8 կգ ձեռքի ուղեբեռ և 23 կգ ուղեբեռ: Ավիատոմսեր կարող եք ձեռք բերել մեր պաշտոնական կայքից https://www.armeniafly.com/hy, ավիաընկերության գրասենյակից՝ Վ. Սարգսյան 10, «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոն և բոլոր տուրիստական ընկերություններից»,- գրված է ընկերության տարածած հայտարարությունում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.