Փետրվարի 4-ին, կասկադյորական ավտովթար–հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ, 37-ամյա Տիգրան Ղազարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Լյուդվիգ Մելիքյանին պատկանող բենզալցակայանի լիցքավորման սարքին, կոտրել այն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վարդենիսի թիվ 34 հրեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Վթարի տեսագրությունը՝ ստորև տեսանյութում