«Քֆուր» կերած 16 ուժերը Քոչարյանի պատճառով հայտնվեցին անհարմար վիճակում

Հայաստանում գործող քաղաքական ուժերն ու քաղաքական գործիչներն արդեն համակարեպվել են այն մտքի հետ, որ տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ, և ուզում են իրենց տեղն ու դերը որոշել այդ պայքարի մեջ:

 

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Հանուն հանրապետության» ԺՊԴԿ անդամ, փաստաբան Վահագն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ դրա վերջին վկայությունը Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն էր այն մասին, որ մասնակցելու է արտահերթ ընտրություններին:

«Կարծում եմ նրան այդ որոշմանն է բերել այն փաստը, որ ընդդիմության «17+» ձևաչափը փլուզվել է: Կարծում եմ՝ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք հույս ունեն, որ կմնան քաղաքական դաշտում, սկսել են նախապատրաստվել ընտրություններին»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.