Ոստիկանության զորքերի ծառայողներն ուսումնական պարապմունք են անցկացրել

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 4-ին ոստիկանության զորքերի զորամասերի հատուկ միջոցներ կիրառող ծառայողները գործնական պարապմունք են անցկացրել «Նուբարաշեն» ուսումնական կենտրոնում։

 

Գործնական պարապմունքին ներկա էր ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը։ Պարապմունքի ընթացքում ոստիկանության զորքերի ծառայողներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել հատուկ միջոցների կիրառման ժամանակ անվտանգության կանոնների պահպանմանը։

Ուսումնական պարապմունքը ղեկավարվում էր ոստիկանության զորքերի մարտական պատրաստության բաժնի կողմից։ Ավարտին ամփոփվել են արդյունքները։ Հայկ Բաբայանը, շնորհակալություն հայտնելով ծառայողներին, ընդգծել է, որ պետք է վեր հանված բացթողումները շտկվեն հնարավորինս արագ ու արդյունավետ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.