«Պահանջում եմ հարգանք մեր քաղաքացիների նկատմամբ, ձեր հայհոյանքները ձեր ընտանիքի անդամներին ուղղեք…». Սերգեյ Բագրատյան

ՀՀ  ԱԺ  պատգամավոր Սերգեյ Բագրատյանն իռ ֆեյսբուքյան  էջում գրել է.

ՀՀ պարզ քաղաքացիներ

Ես կողմ եմ օրենքի դիկտատւրային: Օրենքը պետք է գործի հստակ և անբեկանելի: Առանց կարգ ու կանոնի, առանց կարգապահության ոչ մի զարգացում հնարավոր չի: Արդարությունը պետք է պաշտպանել օրենքի ուժով, այլապես կգործի ուժի օրենքը: Բռնոցի-պպզոցիից զզվեցինք: Ժողովրդավարությունը չի ենթադրում ամենաթողություն: Պետության գործառույթներն իրագործող անձինք պետք է գործեն կտրուկ, պատասխանատու, գրագետ: Մեր համբերությունն անսահման չի: Ով ինչ ուզում՝ խոսում է: Բաստա, բավական է:

Որպես ՀՀ քաղաքացի պահանջում եմ հարգանք մեր քաղաքացիների նկատմամբ, ձեր հայհոյանքները ձեր ընտանիքի անդամներին ուղղեք, որ ձեր պես տականքներ չդաստիարակեն: Այլևս՝ առանց հայհոյանքի Հայաստան…

Հարգանք՝ սա է երկրիս զարգացման սկիզբը…

Հ.Գ. Նա, ով հեշտությամբ հակված է կորցնել ուրիշների հանդեպ հարգանքը, առաջին հերթին ինքն իրեն չի հարգում: — Դոստոևսկի Ֆ.Մ.

Հ.Գ. Եթե մենք մեր երկիրը չենք հարգում, օտարներից չենք կարող պահանջել այդ հարգանքը…

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.